14:26 | 31.03.14 | Նորություններ | 3673

Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 20 ուսանողների

Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 20 ուսանողների:

Orange Հիմնադրամը նշված բուհերին հատկացրել է 3 մլն դրամ ՝ ընտրված 20 ուսանողների ուսման վարձը հոգալու համար: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ:

Այս ուսումնական տարվա ընթացքում Orange-ը նախատեսում է աջակցել Երեւանի եւ մարզերի 9 համալսարանների 96 ուսանողի՝ այս նպատակին հատկացնելով 10 մլն դրամ:

«Orange Հիմնադրամը Հայաստանի համալսարանների հետ համագործակցում է 2011 թվականից, եւ այս ընթացքում կրթաթոշակներ է տրամադրել ավելի քան 200 ուսանողի: Մեր համագործակցությունը Ֆրանսիական համալսարանի եւ Պոլիտեխնիկի հետ չի սահմանափակվում միայն կրթաթոշակների տրամադրմամբ: Ամեն տարի նշված համալսարաններից Orange-ում աշխատանքային պրակտիկա է անցնում 25 ուսանող», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: