17:51 | 24.03.14 | Նորություններ | 3018
Մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի հինգերորդ մրցաշարը:
Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը:
Մրցաշարին մասնակցում են News.am, boon.am TV, emedia.am կայքերի, «Լայմ TV», «Երկիր Մեդիա TV» հեռուստաընկերությունների, Մեդիամաքս մեդիա ընկերության, «4-րդ իշխանություն» թերթի եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմերը:
Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստանան գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ: