17:20 | 04.03.14 | Նորություններ | 1311

ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները քննարկել են կենսաթոշակային նոր համակարգի խնդիրները

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ բնակչության 20 եւ ավելի տոկոսի` դեմ արտահայտվելու պարագայում կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումները իրականություն դառնային»,- ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` համոզմունք հայտնելով, որ այդ գումարների չվճարումը չի կարող հիմք հանդիսանալ պատասխանատվության ենթարկվելու համար: 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ փորձագետների մասնակցությամբ կենսաթոշակային նոր համակարգի իրավական խնդիրների քննարկման նպատակը կազմակերպությունների տնօրեններին եւ հաշվապահներին խորհրդատվության տրամադրումն է, ինչը պայմանավորված է  ոլորտի ընկերություններից պարբերաբար ստացվող ահազանգերով՝ ընկերություններում ստեղծված անորոշության, ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում տիրող դժգոհությունների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են նաեւ պետական կառույցների մի քանի ներկայացուցիչներ, ովքեր փորձել են պատասխանել ներկաների հարցերին: