10:56 | 28.02.14 | Նորություններ | 3399

Վճարման նոր հնարավորություններ ՄոբիԴրամի միջոցով

Այսուհետեւ ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է վճարել գույքահարկ, հողի հարկ եւ կատարել աղբահանության համար վճարում:

Ծառայության միջնորդավճարը կազմում է 200 դրամ մինչեւ 100 000 դրամ վճարումների դեպքում: 100 001 դրամից բարձր վճարումների դեպքում` ըստ ընկերության սահմանված միջնորդավճարների:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: