16:07 | 24.01.14 | Նորություններ | 4240
Այսօր Orange-ը գործարկել է մինչեւ 42Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ գերարագ H+ տեխնոլոգիայով հագեցած ցանցը Հայաստանի 310 նոր բնակավայրերում :
Այսպիսով, ցանցն օգտագործող համայնքների թիվն ընդլայնվեց 5-ից (Երեւան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին եւ Արարատ) մինչեւ 315:
«Orange-ն առաջինն էր, որ 2012թ.-ի հունվարին մեկնարկեց H+ 42Մբ/վ արագության ցանցը: Ուրախ եմ նշել, որ այժմ հնարավորություն ունենք նման առաջատար ծառայություն մատուցել, ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ ավելի փոքր համայնքներում բնակվող բաժանորդներին», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Մինչեւ 42Մբ/վ արագություն ապահովող ցանցը, համադրվելով համապատասխան մոդեմի հետ, բաժանորդների համար ոչ միայն հեշտացնում է համացանցից օգտվելը, այլեւ հնարավորություն է տալիս նախընտրած ծրագրերը եւ ֆիլմերն առցանց դիտել առանց ընդհատումների, բեռնել երաժշտություն, խաղեր ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում:
42 Մբ/վ ինտերնետ մոդեմը կարելի է ձեռք բերել սկսած 1 դրամից` կախված ընտրված Ինտերնետ Հիմա սակագնային պլանից: