16:45 | 10.01.14 | Նորություններ | 2990

Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է ավելի քան 40 մլն զանգ

2013թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն, իսկ 2014 թ. հունվարի 1-ին` 3,336,833-ը:

Դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 19,552,223 իսկ 2014-ի հունվարի 1-ին` եւս 20,594,997 զանգ:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2014թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն եւ 40,147,220 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով: