13:27 | 09.01.14 | Նորություններ | 1254

Գյումրու տեխնոպարկը 20 տարով հանձնվել է Ձեռնարկությունների ինկուբատորին

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ):

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ այս որոշմամբ սահմանվում է, որ Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենքի շինարարության ավարտից հետո` նախքան շենքի գրանցումը, նշված անշարժ գույքի պահպանությունն իրականացվելու է ՁԻՀ-ի կողմից:

Բացի այդ, Գյումրու տեխնոպարկի գործունեության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված մոտ 70 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը օգտագործելու նպատակով նույնպես նվիրվել է ՁԻՀ-ին: