Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է 60 նոր բազային կայան (30-2G/երկրորդ սերունդ եւ 30 3G/երրորդ սերունդ):
Բազային 2 կայան տեղադրվել է Ավան, 4-ը՝ Շենգավիթ, 4-ը՝ Նորք Մարաշ, եւ 6-ը՝ Աջափնյակ վարչական շրջաններում:
Բազային 14 կայան է տեղադրվել Արարատի մարզի Սիս, Արաքսավան, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Զանգակատուն, Արեւաբույր, Արբատ գյուղերում, եւ 2 կայան՝ Մասիս քաղաքում:
Բազային 14 կայան տեղադրվել է Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Արգավանդ, Երվանդաշատ, Մարգարա, Մրգաշատ, Ալաշկերտ ու Քարակերտ գյուղերում, եւ 2 կայան՝ Էջմիածին քաղաքում: Բացի այդ՝ բազային 4 կայան է տեղադրվել Սյունիքի մարզի Շաքի ու Լոր գյուղերում, 2-ական կայան՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում, ինչպես նաեւ 2-ական կայան՝ Կոտայքի մարզի Բալահովիտ ու Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղերում:
Քարակերտ, Նոր Ամանոս, Լոր, Հորբատեղ ու Զանգակատուն գյուղերում բազային նոր կայաններ տեղադրելու արդյունքում նշված գյուղերի բնակչությանը հասանելի են դարձել 2G եւ 3G ձայնային եւ տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունները: Մնացյալ բազային կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ցանցի հնարավորություններն ու թողունակությունն ավելացնելու նպատակով:
Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա սկզբից Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 186 նոր 3G եւ երկրորդ սերնդի (2G) 77 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տեղադրվել է 263 բազային նոր կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման եւ թողունակության ավելացման կտրվածքով:
Ցանցի արդիականացման, վերազինման եւ ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ տեղադրել հավելյալ 90 նոր բազային կայան: