18:42 | 10.12.13 | Նորություններ | 979

Facebook-ը մտադիր է գործարկել «Ցավում եմ» կոճակը

Facebook սոցիալական ցանցը մտադիր է գործարկել «Ցավում եմ» (Sympathise) կոճակը, որը նախատեսված է տխուր ու բացասական բնույթի երեւույթներին արձագանքելու հնարավորություն տալու համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նորամուծության մասին հայտնի է դարձել Facebook-ի աշխատակիցների` օգտատերերի ու մասնագետների հետ հերթական օնլայն կոնֆերանսի ժամանակ:

Ֆեյսբուքյան ներքին հաքաթոնի ժամանակ այս գործառույթն արդեն իսկ փորձարկվել է: Հայտնի է դարձել, որ Like կոճակը Sympathise-ի է փոխվում այն դեպքում, եթե օգտատերն իր գրառման մեջ բացասական երեւույթի մասին է խոսում: Ֆունկցիայի գործարկման կոնկրետ ժամկետներ չեն նշվում: