«Սփյուռ» ընկերությունն այսօր տեղեկացրել է, որ մշակվել է «Հայաստանի Դեղին էջեր» հավելվածը՝ iOS համակարգով աշխատող iPhone-ի եւ iPad-ի համար:
Հավելվածը պարունակում է տեղեկատվություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 9000 կազմակերպությունների, պետական կառույցների մասին:
Հավելվածն ունի որոնման հնարավորություն՝ կազմակերպության անվանմամբ եւ գործունեության տեսակով, հնարավորություն է տալիս ուղղակիորեն զանգահարելու կամ SMS ուղարկելու ընտրված կազմակերպությանը:
Հավելվածը կարելի է անվճար բեռնել App Store-ից: