10:52 | 06.12.13 | Նորություններ | 4198
Ամանորյա տոների նախաշեմին Յունիբանկը եւ Օրանժ Արմենիան առաջարկում են հեռախոսների ապառիկ ձեռքբերում երեք զրոյով. կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Ակցիան գործում է միայն Օրանժ Արմենիայի բաժանորդների համար:
Վարկը տրամադրվում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Ակցիայի պայմանները գործում են, քանի դեռ հաճախորդը շարունակում է օգտվել Օրանժ Արմենիայի ծառայություններից եւ սահմանված ժամկետներում կատարում է իր վարկային պարտավորությունը: Վարկի գումարը կազմում է մինչեւ 600 հազ. դրամ, ժամկետը` մինչեւ 12 ամիս: Բանկային հաշվի բացումն ու սպասարկումը կատարվում է անվճար: Վարկի ձեւակերպման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ: Եթե վարկի գումարը գերազանցում է 500 հազ. դրամը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից: Ակցիան գործում է մինչեւ 2014թ. հունվարի 15-ը:
Հիշեցնենք, որ սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է մեկ րոպեի ընթացքում:
Վարկատեսակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքի “U-Orange 0%” էջը: