17:38 | 13.11.13 | Նորություններ | 1214

UCOM-ի ծառայության վճարը՝ նաեւ ACBA ON-LINE համակարգի միջոցով

ACBA ON-LINE ծառայության բոլոր հաճախորդներն այսուհետ  առանց բանկ այցելելու կարող են կատարել UCOM-ի ծառայության գծով վճարումներ, ինչպես նաեւ ձեւակերպել պարբերական UCOM-ի ծառայության ամսական վճարումները բանկային հաշվից փոխանցելու մասին:

Հիշեցնենք, որ ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ online ռեժիմում կառավարել իրենց  հաշիվները, այդ թվում` բացել եւ վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձեւակերպել ավանդներ, ավանդի գրավով վարկային գիծ, պարբերական փոխանցումներ, ավանդի գրավով սպառողական վարկ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առեւտրային վարկային գծի մարումներ, կոմունալ վճարումներ, կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ, ինչպես նաեւ ուղարկել տեղեկանքի ստացման հայտ: