14:40 | 11.11.13 | Նորություններ | 3976

Orange-ն աջակցում է զարգացման ծրագրերին Գեղարքունիքի երկու գյուղերում

Orange Հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերի իրականացումը: Գեղարքունիքի մարզում կյանքի են կոչվել գյուղում հասարակական կյանքի բարելավմանն ուղղված երկու նոր նախաձեռնություններ, որոնք հնարավոր է իրականացնել սարքավորումների, կահույքի եւ ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրմամբ:

Առաջին նախաձեռնությունն իրականացվել է Orange Հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի նորակառույց մանկապարտեզն այսուհետ երեխաներին կընդունի գեղեցիկ կահավորված շենքում: Կարճաղբյուրը 2300 բնակիչ ունեցող մեծ գյուղ է: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է 3 800 000 դրամ:

Երկրորդ նախաձեռնությունն իրականացվել է 2800 բնակիչ ունեցող եւ Ադրբեջանի սահմանից ոչ հեռու գտնվող Մեծ Մասրիկ գյուղում, որտեղ ստեղծվել է Orange-ի լայնաշերտ ինտերնետով զինված համակարգչային կենտրոն: Գյուղի բնակիչներն առաջին անգամ հնարավորություն ունեն ձեռք բերել համակարգչային գիտելիքներ եւ օգտվել ինտերնետից:

Նորաբաց համակարգչային կենտրոնը զինված է 7 համակարգիչներով, տպիչ սարքով, Orange-ի MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն: Ծրագրի իրականացման համար Orange-ն, ընդհանուր առմամբ, հատկացրել է 2 348 860 դրամ: 
«Մենք գիտենք, որ հեռավոր գյուղերը սովորաբար ավելի շատ ուշադրության եւ հոգատարության կարիք ունեն: Գիտենք նաեւ, թե որքան կարեւոր է այնպես անել, որ այստեղ ապրող մարդիկ չլքեն իրենց գյուղերը », - ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն եւ Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: