14:20 | 29.10.13 | Նորություններ | 1340
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին:
Սարքավորումը կենտրոնին նվիրաբերել է Samsung ընկերությունը: Այն միակն է Հայաստանում ու երկրորդն ԱՊՀ տարածքում, գործում է արագ՝ առավելագույնս ապահովելով նաև հետազոտվողների անվտանգությունը: Սարքավորումը թույլ կտա մեկ ժամում հետազոտել շուրջ 200 հիվանդի:
Բժշկական կենտրոնը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին հնարավորություն է ընձեռելու գործնական դասընթացներ անցկացնել նշված սարքավորմամբ: