13:09 | 26.09.13 | Նորություններ | 3378

Օրանժը ներկայացրել է Ինտերնետ Café սակագնային պլանը ՀՀ մարզերի բնակիչներին համար

Ինտերնետ Café առաջարկը հասանելի կլինի ՀՀ մարզերի բնակիչներին` նրանց հնարավորություն տալով օգտվել մինչեւ 1 Մբ/վ արագությամբ ինտերնետից` վճարելով միայն օգտագործված րոպեների համար: Սակագնային պլանում յուրաքանչյուր րոպեի արժեքը 1 դրամ է: Պլանից օգտվելու համար բաժանորդը կվճարի 100 դրամ, ինչը թույլ կտա ինտերնետից օգտվել մինչեւ տվյալ օրվա ավարտը:

«Սա նորարարական առաջարկ է Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում: Հատկապես մարզերում դեռ կան մարդիկ, ովքեր տանը չունեն ինտերնետ եւ համացանց մուտք գործելու համար այցելում են ինտերնետ սրճարան: Այս սակագնային պլանով մենք տեղափոխվում ենք ինտերնետ սրճարանը մարդկանց բնակարաններ»,- նշել է Օրանժ Արմենիա-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Օրանժը ներկայացրել է եւս մեկ առաջարկ, որի համաձայն բաժանորդներից պատրաստվում է գնել նախկինում օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմները:
Հոկտեմբերի 1-ից  մինչ տարեվերջ յուրաքանչյուր բաժանորդ կարող է Օրանժի խանութ-սրահ ներկայացնել իր չօգտագործվող մոդեմը եւ դրա դիմաց ստանալ 3000 դրամ:  Մոդեմները հետագայում կթարմացվեն եւ կրկին շահագործման կհանձնվեն: