14:49 | 05.09.13 | Նորություններ | 3512
Ըստ գերմանական P3 Communications խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների, Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն արդեն երկրորդ անգամ ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում:
Ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր, ինչպես մուտքը ստատիկ վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքումն ու ստացումը, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը, տրված հրամանին համակարգի արձագանքին սպասման ժամանակը եւ վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով եւ հատուկ ծրագրերով:
«2012-2013թթ. ընթացքում մենք ավելացրել ենք մեր ցանցի թողունակությունը մինչեւ 42Մբ/վ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում եւ մինչեւ 21Մբ/վ մյուս բոլոր քաղաքներում եւ գյուղերում: Ուրախ եմ նշել, որ մեր ցանցը շարունակում է մնալ որակի առաջատարը Հայաստանում եւ նախորդ տարի դեկտեմբերին P3 Communications ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների համեմատությամբ նույնիսկ բարելավել է իր աշխատանքային արդյունավետությունը: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ ցանցի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց արդյունքն են տալիս», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հունիսի 15-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներում՝ հաշվի առնելով, որ բնակչության խտությամբ պայմանավորված՝ նշված քաղաքներում է գեներացվում տրաֆիկի մոտ 80%-ը: Փորձարկումների շուրջ 19%-ն իրականացվել է շարժման մեջ: