17:28 | 26.08.13 | Նորություններ | 3031

Կորպորատիվ պատասխանատվությունը պետք է ապրելակերպ դառնա, ասել է Ռալֆ Յիրիկյանը

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ապագա սերունդների կողմից կորպորատիվ պատասխանատվությունն պետք է ընկալվի ոչ թե որպես զուտ հայեցակարգ, այլ դառնա ապրելակերպ:

Ռալֆ Յիրիկյանն այս մասին ասել է՝ հանդես գալով որպես հրավիրված դասախոս  Ծաղկաձորում կայացած ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:

«Կորպորատիվ պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին եւ արժեքներին, որոնք ցանկացած քաղաքակիրթ հասարակության հիմքն են: Տարածելով կորպորատիվ պատասխանատվության գաղափարը երիտասարդների շրջանում, մենք պետք է հասնենք նրան, որ ապագա սերունդների կողմից կորպորատիվ պատասխանատվությունն ընկալվի ոչ թե որպես զուտ հայեցակարգ, այլ դառնա ապրելակերպ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: