18:07 | 23.08.13 | Նորություններ | 783

Պետությունը նախատեսում է 2016-ից առաջին դասարանցիներին ապահովել անվճար համակարգչով

Նախատեսվում է, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից կստանա անվճար համակարգիչ:

Այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը`
ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Նախարարը նշել է, որ  հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարեւոր նախապայման է դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար,  որի մեկնարկը,  ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 2016 թվականից: