12:48 | 14.08.13 | Նորություններ | 3813
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) շարունակում է համագործակցել «Գործարարության զարգացման եւ օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ Վանաձորի տարածաշրջանային համակարգչային կենտրոնին աջակցելու նպատակով:
2009 թ-ին մեկնարկած ծրագրի շրջանակում զգալիորեն ընդլայնվել է կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես, ծրագրավորման հիմունքների դասընթացներին զուգահեռ 2013թ. հունվարից մեկնարկել է նաեւ «Պատանի տեխնիկ» նախագիծը, հայտնել են ընկերությունում:
Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ստանալ գործնական հմտություններ թվային տեխնոլոգիաների հետ աշխատելիս:
«Պատանի տեխնիկ» խմբակը վարում է բարձրակարգ մասնագետ, «Հայաստանի Ինտերնետ Հասարակություն» ՀԿ-ի (ISOC.AM) անդամ Վահան Միսակյանը, իսկ նախագծի ղեկավարն է մի շարք զարգացման ծրագրերի հեղինակ Մարգարիտա Սոլոմոնյանը, ով նույնպես հանդիսանում է ՀԿ-ի անդամ:
«Բարձրորակ կրթություն ստանալը առանց համակարգչային հմտությունների ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է: Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման ուսուման գործընթացում, աշխատանքում եւ շփման մեջ: ԱրմենՏել ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր Ինտերնետ ծառայությունների շուկայում, եւ որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր` մենք ձգտում ենք ժամանակակից տեխնոլոգիաները դարձնել հասանելի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ մարզերի բնակիչների համար, անկախ նրանց բնակության վայրից», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
“ԱրմենՏելի բազմամյա աջակցությունը հանդիսանում է բաձր գնահատական եւ երաշխիք երկարաժամկետ, իրական եւ տրամաբանորեն հիմնավորված նախագծերի, որոնց նպատակն է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել նրանց ձեռքբերել մասնագիտական հմտություններ եւ ամենակարեւորը կիրառել դրանք Վանաձորում գործող ձեռնարկություններում”,- նշել է Գործարարության զարգացման եւ օժանդակության կենտրոնի նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը: