12:24 | 13.08.13 | Նորություններ | 3775

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կօժանդակի ԱԻՆ-ի համար սերվերների ձեռքբերմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 մլն դրամ է կհատկացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը սերվերային տնտեսություն ստեղծելու համար:

Համապատասխան փոխըմբռնման հուշագիր վաղը ստորագրելու են ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնել են նախարարությունում:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ տարածքում, որը տեղակայված է ՀՀ ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի համապատասխան պայմաններով սենյակ, որտեղ կտեղադրվեն սերվերներ։  Այստեղ կլինի նաեւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների կրկնորդ (backup) սերվերները։

Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ։