15:50 | 05.08.13 | Նորություններ | 3227

ԱրմենՏելն այլեւս կանխավճար չի գանձի ռոումինգի միացման համար

Այսուհետ ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) հետվճարային բաժանորդ հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կարող են ակտիվացնել ռոումինգ ծառայությունն առանց երաշխիքային կանխավճարի:

Դրա համար պետք է լրացնել համապատասխան դիմումի ձեւն ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում, հայտնել են ընկերությունում:

Հետվճարային հաշվարկային համակարգի այն բաժանորդները, ովքեր օգտվում են «Իմ ընկերություն» ծառայությունից եւ ունեն GOLD կամ VIP կարգավիճակ, ինչպես նաեւ այն  ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույն կարգավիճակը «Beeline Bonus+» ծրագրի  շրջանակում, կարող են միացնել ռոումինգ ծառայությունը` միայն զանգահարելով հաճախորդների սպասարկման կենտրոն:

«Իրականացնելով տեխնիկական բազայի վերազինմանն ուղղված շարունակական քաղաքականությունը` մենք առաջնորդվում ենք ոչ միայն ենթակառուցվածքների կատարելագործմամբ, այլ փորձում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի յուրաքանչյուր բաժանորդի համար: Ինչ վերաբերում է ռոումինգ ծառայության միացմանն առանց երաշխիքային կանխավճարի գանձման, ապա կարծում եմ, որ այն կդարձնի Beeline  բաժանորդների  հանգիստն ավելի հաճելի եւ հարմարավետ», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: