13:22 | 01.08.13 | Նորություններ | 3155
Մինչև սեպտեմբերի 30-ը Orange Ինտերնետին 12 ամսով 5 000 կամ 10 000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդագրվողները ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ կամ 25ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ:
10 000 դրամ ամսավճարով սակագնային պլանի բաժանորդներն այս առաջարկի հետ մեկտեղ կարող են ձեռք բերել նաև մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմը կամ մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող MyFi սարքը 1 դրամով, իսկ 5000 դրամ ամսավճարով սակագնային պլանի բաժանորդները կարող են ձեռք բերել մինչև 14.4 արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմը 1 դրամով:
«Այսօր շարժական ինտերնետը շքեղությունից վերածվել է անհրաժեշտության: Հետզհետե մեծանում է շարժական ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում, որոնք ցանկանում են ունենալ ավելի ու ավելի շատ ինտերնետ: Այս առաջարկով մենք նպատակ ունենք ամբողջությամբ բավարարել Հայաստանյան սպառողների ակնկալիքներն ու պահանջները, այն է`անհոգ օգտվել ինտերնետից՝ առանց մեգաբայթերի մասին մտածելու», - ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Առաջարկից կարող են օգտվել նաև Orange-ի ներկայիս այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: