16:06 | 16.07.13 | Նորություններ | 3670

ԱրմենՏելը ավելի քան երեք անգամ իջեցնում է դեպի Ռուսաստան զանգերի արժեքը

ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակում Beeline ֆիքսված ցանցից դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգերի սակագնի իջեցման մասին:

Հայաստանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդները կարող են զանգահարել դեպի Ռուսաստանի Դաշնության ֆիքսված ցանցեր րոպեն 16 դրամ սակագնով՝ նախկին 50 դրամի փոխարեն, հայտնել են ընկերությունում:

«ԱրմենՏելը շարունակում է սակագների վերանայման եւ պարզեցման գործընթացը ընկերության բիզնեսի բոլոր ուղղություններով: Մենք ձգտում ենք, որ մեր սակագները լինեն պարզ, հասկանալի եւ մատչելի մեր հաճախորդների լայն շրջանակների համար: Մեր սակագնային քաղաքականության նոր սոցիալական մոտեցումը հնարավորություն է տալիս առաջարկել մեր բաժանորդներին շփման համար մատչելի գներ ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս», - նշել է  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 «Հայերի աշխարհ» ծառայությունը հնարավորություն է տալիս լավագույն գնով իրականացնել միջազգային զանգեր: Ծառայությունից կարելի է օգտվել հավաքելով *88* 00 [երկրի կոդը] [բնակավայրի կոդը] այնուհետեւ հեռախոսահամարը: Ծառայությունը հասանելի է միմիայն ֆիզիկական անձանց: