09:49 | 04.07.13 | Նորություններ | 3014

Ադրբեջանում MNP-ի գործարկումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով

Հեռախոսահամարների փոխանցման ծառայության (MNP, Mobile number portability) ներդրման հետաձգումն Ադրբեջանում պայմանավորված է որոշ տեխնիկական հարցերի չլուծված լինելով, ասել է հարեւան երկրի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Էլմիր Վելիզադեն:

Ըստ նրա, բջջային կապի օպերատորները պետք է պատրաստեն իրենց ենթակառուցվածքները` նոր ծառայության մեկնարկին տեխնիկապես պատրաստ լինելու համար:

MNP գործարկման վերաբերյալ պայմանագրերն արդեն ստորագրված են Ադրբեջանի 3 բջջային օպերատորների` Bakcell-ի, Azercell-ի и Azerfon-ի հետ:

Արդեն ընդունված են ծառայությունը կարգավորող բոլոր նորմատիվա-իրավական փաստաթղթերը: Ակնկալվում է, որ MNP-ն Ադրբեջանում լինելու է անվճար եւ ծառայությունից հնարավոր կլինի օգտվել եռամսյակը մեկ: 

Նշենք, որ Հայաստանում MNP-ն գործարկվելու է 2014թ. սկզբից: