15:58 | 02.07.13 | Նորություններ | 865

Վարչապետը համակարծիք է ՏՏ ոլորտի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հայտարարության հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի՝ Digitec բիզնես-ֆորումին արած այն հայտարարության հետ, ըստ որի կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, եւ ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին

«Մենք դեսպանի հետ Սիլիկոնյան հովտում էինք, եւ [Digitec-ին] նա կիսվում էր դահլիճի հետ իր տպավորություններով եւ դասերով, որ միասին քաղել էինք Սիլիկոնյան հովտում: Դեսպանի դիտարկումները տեղին են եւ մեզ համար ընդունելի: Դա վերաբերում էր այն փուլին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, եւ ապագայում այդ մրցակցության մեջ կառավարությունները պետք է դերակատարում չունենան, որպեսզի շուկան ինքը խթաններ ստեղծի զարգացումների համար», - ասել է Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպանի հայտարարությունը: