13:45 | 24.06.13 | Նորություններ | 7770

Dasaran.am-ը ինտելեկտուալ օլիմպիադա է նախաձեռնել

«Dasaran.am» կրթական ծրագիրը ուսումնական տարվա վերջին հնարավորություն է ընձեռում աշակերտներին մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային:

«DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով եւ նախատեսված է 4 տարիքային խմբերի համար (2-3-րդ, 4-6-րդ, 7-9-րդ եւ 10-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում մասնակիցները պատասխանում են ընդհանուր զարգացվածության եւ դպրոցական դասագրքերի հիման վրա ստեղծված հարցաշարերին, իսկ լավագույնները մրցույթի ավարտին կպարգեւատրվեն բազմաթիվ մրցանակներով եւ խրախուսական նվերներով, հայտնել են ծրագրում:

Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը` այս պահին ունենալով ավելի քան 274 939 գրանցված աշակերտ եւ 274 939 ծնող, 757 տնօրեն եւ 28.631 ուսուցիչ: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

2009 թ-ից գործող «Dasaran.am» կրթական ծրագրի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Այն  հասանելի է արդեն Երեւանի եւ ՀՀ մարզերի ընդհանուր թվով 757 դպրոցներում: 2011թ. օգոստոսին,  «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության միջեւ կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի համաձայն` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն, դարձել պարտադիր ՀՀ բոլոր դպրոցների համար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով: