14:53 | 20.06.13 | Նորություններ | 1389

Կառավարությունը հաստատել է թվային հեռուստահեռարձակման ներդրման ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով այսօրվա նիստում հաստատել է համակարգի ներդրման ծրագիրը:

Ծրագրի համաձայն, 2015 թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակմանը, հայտնել են կառավարությունում:

Հեռուստահեռարձակման թվայնացման մասին Մեդիամաքսի անդրադարձը կարդացեք այստեղ: