Հայկ Ֆարմանազյանը
15:13 | 14.06.13 | Նորություններ | 5141
Բլոգերների միջազգային օրվա կապակցությամբ Ռոստելեկոմ-Հայաստանի գրասենյակում այսօր բլոգ-տուր է կայացել:
Ընկերության գլխամասային գրասենյակում բլոգերներին ներկայացրել են դատա-կենտրոնը, ժամանակակից համակարգերն ու տեխնիկան, որոնք, ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ, Հայաստանում, որոշ սարքավորումների դեպքում նաեւ Հարավային Կովկասում, առաջին օգտագործողը Ռոստելեկոմն է:
«Լինելով Հայաստանի առաջատար օպերատորներից` այսօր հյուրընկալել ենք բլոգոլորտի մի քանի մասնագետների` նրանց ներկայացնելու մեր հեռանակարները, Հայաստանի ինտերնետի զարգացման ներկայիս փուլը եւ ինտերնետի դերակատարությունը բլոգինգի վրա»,- ասել է GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Հաշվի առնելով լայնաշերտ ինտերնետի մեծ պահանաջարկը` առաջիկա 5 տարում նախաատեսում ենք Հայաստանի հիմնական բոլոր քաղաքներում եւ Երեւանում ինտերնետ հասանելիություն ապահովել»,- նշել է Հայկ Ֆարմանազյանը:
Բլոգ-տուրին հաջորդել է քննարկում, որի ընթացքում բլոգերներն ընկերության ներկայացուցչին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը:
Մեդիամաքս-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ բլոգ-տուրի արդյունքում կարողացավ ստանալ Հայաստանի ինտերնետի հետ կապված մի քանի հարցերի պատասխանը: