18:42 | 04.06.13 | Նորություններ | 2169

Ստեփանակերտում կառուցվում է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այսօր այցելել է Ստեփանակերտում «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր կառուցվող շենքի շինհրապարակ:

Բակո Սահակյանը կարեւորել է նման հաստատություն ունենալու հրամայականը` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանդիսանում է ԼՂՀ սոցիալ-տնտեսական ռազմավարության առանցքային բաղադրամասերից մեկը եւ խոստումնալից հեռանկարներ ունի:

ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին` նախագծին սատարելու համար: