16:59 | 03.06.13 | Նորություններ | 3119

Orange-ի հաճախորդը կստանա ավիատոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի է դարձել Orange-ի այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:

Նա Գորիսի բնակիչ Մուշեղ Բախշյանն է, ում զանգահարել էր հայրը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Մուշեղը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր, հայտնել են ընկերությունում:

«Մուշեղը երրորդ բաժանորդն է, ով այս տարի Orange-ից անակնկալ տոմս է ստանում՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Այս անգամ նույնպես զանգը գրանցվել է Ռուսաստանի քաղաքներից մեկից, եւ մենք ուրախ ենք Մուշեղին հնարավորություն տալ այցելել իր բարեկամներին այնտեղ: Կարծում ենք, անակնկալ այս ճամփորդությունը նրա համար հաճելի կլինի»,- ասել է Օրանժ Արմենիա-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Մինչեւ հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում: