10:44 | 01.06.13 | Նորություններ | 757
«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հունիսի 2-ին, ժամը 11:00-ին, Արզնիի ուսումնական օդանավակայանում:
Ինչպես հայտնել են միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում, մրցույթին մասնակցում են 5 թիմեր:
Մասնակիցները նախագծել ու պատրաստել են թռչող այնպիսի սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում են տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում են պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչեւ 300գ բեռ եւ վերադառնում են մեկնարկային կետ: Ռոբոտի թռիչքը եւ վայրէջքը կարող է կատարվել թե՛ինքնակառավարմամբ, թե՛ հեռակառավարմամբ:
ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: