17:16 | 22.05.13 | Նորություններ | 3414

Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ

Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ եւ օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ:

Orange-ի կանխավճարային, ինչպես նաեւ Դելֆին, Պանտերա եւ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների ներկա եւ նոր բաժանորդները կարող են ստեղծել «Իրար հետ» փաթեթ եւ այնտեղ ներառել ում ցանկանան՝ անկախ բաժանորդի սակագնային պլանից: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել SMS 140 կարճ համարին՝ տեքստում նշելով այն բաժանորդի համարը, ում հետ բաժանորդը ցանկանում է անսահմանափակ խոսել: Խոսենք կանխավճարային ծառայության ներկա եւ նոր բաժանորդները օրական կվճարեն 20 դրամ՝ ամբողջ օրվա ընթացքում խմբի մյուս անդամների հետ անվճար խոսելու համար, իսկ Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա բաժանորդների համար օգտագործումը կլինի անվճար:

«Այս նոր առաջարկի շնորհիվ մեր բաժանորդները ստանում են հնարավորություն՝ անսահմանափակ խոսելու այն մարդկանց հետ, ում ամենաշատն են զանգահարում՝ անկախ նրանից, Երեւանում են ապրում, թե մարզերում: Յուրաքանչյուրիս հեռախոսագրքույկում կա 1, 2 կամ 3 մտերիմ մարդ, ում մենք իսկապես շատ ենք զանգահարում: Նրանք, ովքեր կմիանան Orange-ին, կամ արդեն մեր բաժանորդն են, այսուհետ կկարողանան վերջիններիս հետ խոսել այնքան, որքան ցանկանում են՝ օրական փոքր վճարի դիմաց»,- ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Վստահ ենք, որ այս առաջարկը կհետաքրքրի շատերին. այն կատարյալ լուծում է սիրահար զույգերի ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների, ընտանեկան բիզնեսների համար: Սա իսկապես նորարարական առաջարկ է շուկայում, քանի որ կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները կարող են լինել մեկ փաթեթում՝ ունենալով լիարժեք ազատություն»,- իր հերթին նշել է Օրանժ Արմենիա-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ խոսելիս գանձումը կկատարվի ըստ բաժանորդագրության սակագնային պլանի:

Խոսենք ծառայության ներկա բաժանորդները փաթեթին միանալու համար կվճարեն 500 դրամ ակտիվացման վճար, իսկ Թիթեռ, Դելֆին եւ Պանտերա բաժանորդների համար ակտիվացումը կկատարվի անվճար: