09:14 | 21.05.13 | Նորություններ | 3715
ՀՀ կառավարության եւ IBM ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հուշագիրը կնպաստի երկկողմ նորարարական ծրագրերի իրականացմանը:
«Վստահ եմ, որ մեր համագործակցությունը նոր թափ կհաղորդի նաեւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հուշագրի շրջանակում կողմերը մտադիր են մշակել համաձայնագիր՝ ՀՀ-ում IBM-ի նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ուղղությամբ (Center for IBM Innovative Solutions and Technologies):
Հուշագրի շնորհիվ կողմերը կուսումնասիրեն IBM-ի կրթական ծրագրերում ՀՀ-ի կրթական հիմնարկների մասնակցության շրջանակը` տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, կիբերանվտանգության եւ էլեկտրոնային առեւտրի ոլորտներում գիտելիքներն ընդլայնելու նպատակով: