10:32 | 03.05.13 | Նորություններ | 4701

ԱրմենՏելում նոր տնօրենի նշանակման մասին պաշտոնական տեղեկություն չեն ստացել

ԱրմենՏել-ի (ապրանքանիշը` Beeline) մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ ընկերությունը դեռեւս պաշտոնական տեղեկություն չի ստացել նոր գլխավոր տնօրենի նշանակման վերաբերյալ:

Որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ մոտ ժամանակներս ԱրմենՏելը նոր գլխավոր տնօրեն կունենա` Անդրեյ Պյատախինը, ով ներկայումս Վիմպելկոմի փոխնախագահն է եւ Մոսկովյան տարածաշրջանի ընկերության գլխավոր տնօրենը:

Հրապարակումներում նաեւ նշվում էր, որ վերջին ժամանակներս ԱրմենՏելը ֆինանսական դժվարություններ ունի:

«Ինչ վերաբերում է նման պնդումներին, ապա ասեմ, որ ընկերության բիզնես ցուցանիշները, որոնք հրապարակված են ինչպես կորպորատիվ հաշվետվության, այնպես էլ ֆինանսական հաշվետվության թվերը չափազանց խոսուն են», - ասել է Անուշ Բեղլոյանը: