15:16 | 30.04.13 | Նորություններ | 3760

ԱրմենՏել-ը գործարկել է «Սուպեր Վիզա» ծառայություն ռոումինգում գտնվող բաժանորդների համար

ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Սուպեր Վիզա» նոր ծառայություն մեկնարկի մասին Beeline բջջային բաժանորդների համար:  

Ինչպես հայտնել են ընկերությունում, ծառայությունը հասանելի է միայն կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Վճարելով օրական 800 դրամ` բաժանորդները, գտնվելով ռոումինգում եւ միանալով «Սուպեր Վիզա» ծառայությանը, կարող են զանգահարել Հայաստան եւ տեղական ուղղություններով, ինչպես նաեւ ստանալ զանգեր բոլոր տեղական եւ միջազգային ուղղություններով օրվա ընթացքում 20 րոպե զրոյական տարիֆով: Զանգերի արժեքը օրվա ընթացքում 21-րդ րոպեից սկսած կազմում է 40 դրամ:

«ԱրմենՏել-ի նոր առաջարկն երկրից դուրս գտնվող մեր բաժանորդների շփումը դարձնում է ավելի հարմարավետ եւ հաճելի: «Սուպեր Վիզա» ծառայության շնորհիվ մեր բաժանորդները, գտնվելով ռոումինգում, կունենան անհամեմատ մատչելի կապ, որն էլ հնարավորություն կընձեռի նրանց միշտ լինել կապի մեջ իրենց ընկերների եւ բարեկամների հետ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Օրվա ընթացքում զանգեր չկատարելու եւ չստանալու դեպքում ծառայության համար վճար չի գանձվում: Եթե զանգը սկսվել է մեկ օր եւ ավարտվել հաջորդ օրը, ապա վճարը գանձվում է 2 օրվա համար:  Օրական վճարի դիմաց տրամադրվող րոպեները կարող են օգտագործվել մինչեւ օրվա վերջ: Րոպեների գործողության ժամկետը որոշվում է Հայաստանի ժամանակով:

Ծառայության գործողության ժամկետը 20 օր է: Բաժանորդը կարող է ակտիցանել/ապաակտիվացնել ծառայությունն այնքան անգամ, որքան ցանակնում է: «Սուպեր Վիզա» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *400# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *401# հրահանգը:

«Սուպեր Վիզա» ծառայությունը հասանելի է Վրաստանում, Իտալիայում եւ ԱՊՀ այն երկրներում, որտեղ հասանելի են  Beeline, Kyivstar եւ Wind Italy ցանցերը: