10:58 | 23.04.13 | Նորություններ | 834

Google-ը տուգանվել է իր Street View մեքենաներով Wi-Fi ցանցերից տվյալներ հավաքագրելու համար

Գերմանիայի տվյալների փոխանցման շուկան կարգավորող մարմինը տուգանել է Google-ին 145 հազ. եվրոյով՝ չպաշտպանված Wi-Fi ցանցերից տեղեկատվություն հավաքագրելու համար:

Ընկերությունը հայտարարել է, որ հավաքագրել է այդ տեղեկությունները (էլ. հասցեներ, գաղտնաբառեր, լուսանկարներ) ոչ միտումնավոր՝ 2008-10թթ. Գերմանիայում իր Street View ծառայության համար տվյալների հավաքագրման ժամանակ: Չպաշտպանված Wi-Fi ցանցերից հավաքագրված տեղեկությունները արդեն հեռացվել են ընկերության սերվերներից:

Պարզաբանելով BBC-ին տվյալների ապօրինի հավաքագրումը, Google-ի նախագահ էրիկ Շմիդթն ասել է, որ «այս գործողությունները իրականացրել էր ընկերության աշխատակից, որը համապատասխան հրահանգ չէր ստացել ղեկավարությունից»:

«Google-ը, իհարկե, կատարյալ չէ: Այս մասնավոր դեպքում մենք ինքներս ենք բացահայտել դա եւ փաստացի, չենք խախտել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը», - ասել է էրիկ Շմիդթը: