15:34 | 16.04.13 | Նորություններ | 1239

ԻԴՐԱՄ-ն իր դրամարկղերն է տեղադրել «Երեւան Սիթի» սուպերմարկետներում

ԻԴՐԱՄ էլեկտրոնային վճարումների համակարգն իր դրամարկղերն է տեղադրել «Երեւան Սիթի» սուպերմարկետներում:

Ինչպես հայտնել են ընկերությունում, դրամարկղերը թույլ են տալիս ամեն օր մինչեւ կեսգիշեր կատարել միջազգային դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, խաղադրույքներ, իրականացնել վարկերի մարում բոլոր բանկերում եւ ֆինանսական այլ գործարքներ:

«Երեւան Սիթի» քարտապաններն ԻԴՐԱՄ դրամարկղում կատարած յուրաքանչյուր վճարումից կուտակում են բոնուսներ: