14:31 | 05.04.13 | Նորություններ | 3074

Ղարաբաղ Տելեկոմը նվազեցնում է օպտիկամանրաթելային ինտերնետի սակագները

Արցախի հեռահաղորդակցային օպերատոր Ղարաբաղ Տելեկոմը ապրիլի 8-ից մինչեւ 36%-ով նվազեցնում է օպտիկամանրաթելային ինտերնետ-կապի սակագները:

Նոր սակագները ներկայացված են ստորեւ. 

Թողունակություն (կբիթ/վրկ)             Սակագին (դրամ)
մինչեւ  512                         2400
մինչեւ 1024                         2800
մինչեւ 2048                         4500
մինչեւ 3072                         6500
մինչեւ 5120                         8800
մինչեւ 6144                         13800

« 2012 թվականի նոյեմբերի 8-ից սկսած Ղարաբաղ Տելեկոմը իջեցրել է
ինտերնետի սակագները մինչեւ 70%, ինչը արտացոլում է շուկայական պահանջարկի եւ բաժանորդային բազայի աճը», - հայտնել են ընկերությունում: