Երեւան: Մեդիամաքս: Վաղը, ապրիլի 4-ին, 3-12-րդ դասարանների ավելի քան 39 600 աշակերտներ Հայաստանի եւ Արցախի 960 դպրոցներից կմասնակցեն «Կենգուրու 2013» միջազգային մրցույթին:
Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված եւ ամենազանգվածային դպրոցական «Կենգուրու» մրցույթը:
Մրցույթը կանցկացվի դպրոցներում 12:00-14:00 հատվածում:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության եւ գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների հովանու ներքո: