17:02 | 29.03.13 | Նորություններ | 4174
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Եղի´ր առցանց» ծառայության մեկնարկի մասին, միանալով որին , Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենենան շփվել Facebook, ВКонтакте եւ Одноклассники սոցցանցերում անվճար:
Ինչպես հայտնել են ընկերությունում, «Եղի´ր առցանց» ծառայության միացումը կարելի է իրականացնել հետեւյալ եղանակներով` զանգահարելով 067499 համարին, ուղարկելով 99 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ հավաքելով *110*99# հրահանգը:
Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային փաթեթների եւ «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին: Ծառայությունը չի գործում ռոումինգում եւ չի տարածվում «Opera-Mini» բրաուզերի միջոցով սոցիալական ցանցերի շարժական տարբերակներ այցելելիս:
Մինչեւ 2013թ.-ի մայիսի 31-ը ներառյալ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել անվճար եւ առանց վերաակտիվացման անհրաժեշտության: Անցնելով այլ ինտերնետ ռեսուրսներ, ինչպես նաեւ ֆոտո, վիդեո կամ խաղեր ներբեռնելիս օգտագործված ինտերնետի ծավալը հաշվարկվում է բաժանորդի սակագնային փաթեթի համաձայն:
«Եղի´ր առցանց» ծառայությունը հատկապես ժողովրդականություն կվայելի Հայաստանում արագորեն աճող սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Հանդիսանալով նորարարությունների առաջատարը` «ՎիմպելԿոմ»-ը համագործակցում է աշխարհի խոշորագույն ինտերնետ ռեսուրսների հետ, եւ այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանում մեկնարկել շարժական կապի ամենաժամանակակից ծառայությունները»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: