Հայաստանում «Կենգուրու»-ի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը
13:21 | 27.03.13 | Նորություններ | 1424
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով դպրոցներում գարնանային արձակուրդները մինչեւ մարտի 31-ն երկարաձգելու պատճառով «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում եւ Արցախում այս տարի կկայանա ապրիլի 4-ին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են Հայաստանում «Կենգուրու»-ի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը եւ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Այս տարի մրցույթի համար հոբելյանական տարի է, եւ գրանցվել են աննախադեպ ցուցանիշներ աշակերտների եւ դպրոցների թվով»,- ասել է Դավիթ Սահակյանը:
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական 5-րդ մրցույթին այս տարի մասնակցում է 912 դպրոց Հայաստանից եւ 48 դպրոց Արցախից, ընդհանուր առմամբ մրցույթին կմասնակցի 3-ից 12-րդ դասարանի 39 500 աշակերտ:
Մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնումը կլինի մայիսի վերջին: