09:58 | 23.03.13 | Նորություններ | 3219

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորել է նոր հակակարկտային կայանների տեղադրումը Արմավիրի մարզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ Արմավիրի մարզի արդեն 12 գյուղերում հնարավոր է կանխել կարկուտի պատճառած բերքի կորուստը:

2008-2012թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 180 մլն դրամ` Արմավիրի մարզում 28 «Զենիթ» հակակարկտային կայաններ տեղադրելու համար:

2012թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ութ «Զենիթ» հակակարկտային կայան է արտադրվել եւ տեղադրվել Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ եւ Արգինա գյուղերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մարզին եւս 15մլն դրամ է հատկացրել` 3 նոր հակակարկտային կայանի տեղադրման համար: Այս անգամ դրանք տեղադրվել են Արեւադաշտ եւ Արաքս գյուղերում:

Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային ցանցի միջոցով բջջային հեռախոսից SMS հաղորդագրություններ ուղարկելով: Վերջինիս տեխնիկական ապահովումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապի միջոցներով:

«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առաջնային, եւ, միեւնույն ժամանակ, ամենախոցելի ոլորտներից է: Ցավոք, զգալի ժամանակ եւ ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետեւանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում: Մենք պետք է գիտակցենք, որ այս խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրիս: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստում է Հայաստանում կյանքի առավել լավ որակի ապահովմանը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: