14:17 | 07.03.13 | Նորություններ | 783

Եվրահանձնաժողովը տուգանել է Microsoft-ին €561 մլն-ով

Եվրոպական հանձնաժողովը տուգանել է Microsoft ընկերությանը €561 մլն-ով ($731 մլն) ԵՄ-ում իր Internet Explorer-ից բացի այլ բրաուզերներ չառաջարկելու համար:

2010թ. մարտից ընկերությունը ԵՄ-ում Windows-ի թարմացման ժամանակ առաջարկում էր ընտրել մի շարք բրաուզերներ, սակայն 2011-ի հունվարից այս հնարավորությունն անջատվել է, գրում է BBC-ն:

Ըստ կորպորացիայի, դա տեխնիկական սխալի արդյունք է: Այդուհանդերձ, դա հետ չի պահել հանձնաժողովին տուգանք կիրառելուց: