11:23 | 04.03.13 | Նորություններ | exclusive 3359
Երեւան: Մեդիամաքս: Կանանց տոներին ընդառաջ Պրոմեթեյ Բանկը եւ Մեդիամաքս ընկերությանը պատկանող Banks.am պորտալը հայտարարում են համատեղ մրցույթ, որին կարող են մասնակցել բիզնես գործընթացներում ներգրավված գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գործող բիզնեսի հետագա զարգացման սեփական առաջարկը (հայեցակարգը), որն, ըստ մասնակցի հիմնավորման, հնարավոր կլինի իրագործել ակնկալվող վարկային միջոցների (բիզնես-վարկի) հաշվին:
Մրցույթի հաղթողին Պրոմեթեյ Բանկը կտրամադրի բիզնես-վարկ, գործող բիզնեսի զարգացման նպատակով, հետեւյալ արտոնյալ պայմաններով`
- տարեկան տոկոսադրույքը՝ 8%;
- մարման ժամկետը՝ մինչեւ 7 տարի;
- գումարը՝ մինչեւ 100 000 ԱՄՆ դոլար:
Հետաքրքիր (նորարարական) գաղափարներով հավասարազոր առաջարկների առկայության դեպքում՝ հաղթող կարող են ճանաչվել մինչև 3 մասնակիցներ:
Մրցույթին կարող են մասնակցել Երեւանից, ՀՀ մարզերից եւ ԼՂՀ-ից ձեռնարկատիրական գործունեությամբ (առանց ոլորտային սահմանափակումների) զբաղվող այն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Մրցույթի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: