11:51 | 22.02.13 | Նորություններ | 1091

Google-ը ներկայացրել է իր առաջին Chromebook Pixel լափթոփը

Google-ը ներկայացրել է իր առաջին Chromebook Pixel թաչ-սքրին լափթոփը, որն աշխատում է վեբ-հսկայի Chrome օպերացիոն համակարգով եւ հավաքված է ընկերության կողմից:

Համակարգիչն օժտված է Intel-ի Sandy Bridge Core i5 պրոցեսորներով, Intel® HD Graphics 4000 գրաֆիկական ինտեգրված պրոցեսորով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 32 եւ 64 ԳԲ կոշտ սկավառակով, աշխատում է 4G LTE ցանցում, ունի բարձր թույտվությամբ դիսփլեյ (2560×1700 պիքսել):

Փորձագենտերը կարծում են, որ սա Google-ի կողմից լուրջ հայտ է՝ ուղղված Microsoft-ի եւ Apple-ի կողմից այսօրվա դրությամբ գերիշխվող համակարգիչների շուկային, հաղորդում է BBC-ն:

Ի տարբերություն PC-ների, որոնք աշխատում են տեղադրված ծրագրային ապահովմամբ, ինչպես, օրինակ, MS Word-ը, Chrome ՕՀ-ով սարքերից ծրագրերը միացվում են ընկերության Chrome բրաուզերով (Google Docs) եւ պահվում են ամպային սերվերում:

Chrome ՕՀ-ով առաջին համակարգիչը հավաքվել է Samsung-ի կողմից 2011-ին: Դրան հաջորդել են Acer, Lenovo եւ HP ընկերությունների կողմից արտադրված՝ Chrome ՕՀ-ով աշխատող սարքերը: Դրանք, սակայն, մինչ այժմ չեն կարողացել որեւէ էական շուկայական մանսաբաժին զբաղեցնել՝ զիջելով վաճառքներում ավելի ֆունկցիոնալ PC-ներին եւ օգտագործման մեջ ավելի հարմարավետ պլանշետներին:

Սարքը հավաքվում է Թայվանում Google-ի կողմից չբացահայտված գործընկերոջ կողմից: Կորպուսն ամբողջությամբ ալյումինիումից է, իսկ սենսորային դիսփլեյը պատված է Gorilla Glass ամուր ապակիով:

Chromebook-ի գնորդներին 3 տարով անվճար տրամադրվում է 1 տերաբայթ ծավալով ամպային պահուստ Google Drive-ում:

ԱՄՆ-ում եւ Միացյալ Թագավորությունում այլ կարելի է պատվիրել արդեն հիմա: Վաճառքում հայտնված մոդելն արժե $1 300, ինչը $100-ով էժան է Apple-ի MacBook Air 13 դյույմանոց լափթոփից: