15:08 | 21.02.13 | Նորություններ | 1236
Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները, տեխնոլոգիական եւ նորարարական ոլորտների հետագա զարգացման խնդիրները քննարկելու նպատակով, կհամախմբվեն փետրվարի 23-24-ը Աղվերանում, հայտնել են ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ):
Ֆորումի օրակարգում ներառված են հետեւյալ թեմաները`
• ՏՏ զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկում
• Էլեկտրոնային առեւտրի զարգացման կարեւորությունը` որպես տնտեսության զարգացման խթան
• Նորարարական ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ
• ՏՏ զարգացման հայեցակարգի կատարողականը
Ֆորումին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության համակարգչային ծրագրային մշակման եւ ապահովման բաժնի պետ Անահիտ Դիլանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության անուղղակի հարկերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սարգիս Դեղոյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի քարտուղարության պետ Արմեն Գրիգորյանը եւ ՏՀՏ ոլորտի ընկերությունների, պետական այլ մարմինների շուրջ 30 ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Համատեղ քննարկման արդյունքում ձեւավորված առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն: