15:30 | 14.02.13 | Նորություններ | 1060

Ցանցահենները հրապարակել են .am տիրույթի ավելի քան 9000 կայքի գաղտնաբառեր

Այսօր Pastebin.com կայքում հրապարակվել է հայաստանյան ABCDomain դոմենների հաշվեգրող ընկերությունում գրանցված 9615 դոմենների գաղտնաբառ եւ user ID:

Հաղորդագրությունը տեղադրվել է «Sexavet ... ANTI-armenia.ORG» օգտատիրոջ կողմից, որը հայտնում է, որ կոտրել է ABCDomain-ի սերվերը:

Ընկերությունից Մեդիամաքս-ին հայտնեցին, որ տեղյակ են խնդրի մասին եւ պատրաստվում են մեկ ժամվա ընթացքում հաղորդագրություն տարածել:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում ահազանգելով խնդրի մասին, հորդորել է բոլորին ստուգել այդ ցանկում իրենց դոմեյնային անվան առկայությունը, եւ եթե այն առկա է, շտապ փոխել գաղտնաբառը:

Ըստ նրա, հարձակման հեղինակներն ադրբեջանցի ցանցահեններն են, իսկ հրապարակված գաղտնաբառերը իրական են. «Քիչ առաջ մեկ դոմեյնի վրա ստուգեցինք։ Սա խիստ վտանգավոր է»,- գրում է փորձագետը: