09:36 | 30.01.13 | Նորություններ | 4417

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հանդիպել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հետ:

«Այբ» ավագ դպրոցի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է 2011 թվականից: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացրել է դպրոցի ՏՏ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագիր:
Կազմակերպվել է նաեւ փորձի փոխանակում եւ վերապատրաստում՝ սարքավորումների հետագա շահագործմանը աջակցելու նպատակով:

Ցանցի ինժեներական սպասարկումը ներառվել է դպրոցի գործող համակարգում՝ ներքին ցանցի արդյունավետությունը եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Աշակերտներին տրված է համացանցից անվճար հիմունքներով օգտվելու (20 Մեգաբիթ/վրկ արագությամբ ֆայլեր ներբեռնելու եւ վերբեռնելու ) հնարավորություն: 

«Կիրթ, բացահայտող, խելացի, վերլուծող, պատասխանատու եւ հեռատես երիտասարդությունը կարող է ոչ միայն հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերը, այլեւ թելադրել զարգացման իր պայմանները: Դրանք պետք է ձեւավորվեն միմյանց հանդեպ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ անպայման արդյունքի հասնելու վճռական աշխատասիրության վրա»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը դպրոցի աշակերտներին: