Սայբեր Գեյթսի թիմը
07:37 | 24.12.12 | Նորություններ | 1851
Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 23-ին «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթում ներկայացրել է իր նոր «SMART FACE» համակարգը, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ տարբերել մարդկանց դեմքերը:
«Համակարգը հեշտությամբ կարողանում է մշակել թվային տեսախցիկից ստացված պատկերը իրական ժամանակում եւ հատուկ բիոմետրիկ վերլուծության արդյունքում դեմքերը համեմատում բիոմետիկ բազայում պահվող տվյալների հետ»,- հայտնել են ընկերությունում:
Համակարգը կարող է ներդրվել օդանավակայաններում, խանութներում եւ ցանկացած այլ հասարակական վայրում, ինչը թույլ կտա ցանկացած պահի համեմատել թվային տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը Ոստիկանության տվյալների բազայի հետ: