«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է վավերականության ժամկետների պայմանների փոփոխման մասին կանխավճարային համակարգի բաժանորդների համար:
Սկսած սույն թվականի դեկտեմբերի 20-ից բաժանորդի հաշվեկշռի գումարը վավերականության ժամկետի ավարտից հետո ոչ թե կզրոյանա, այլ «կսառեցվի»: Բաժանորդը կարող է այն օգտագործել հաջորդ լիցքավորումից հետո. լիցքավորված գումարին կավելանա նաեւ «սառեցված» գումարը: Օրինակ, եթե վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվին կա 100 դրամ, ապա երբ վերջինս հեռախոսը լիցքավորի եւս 100 դրամով, նրա ակտիվ հաշվեկշիռը կկազմի 200 դրամ:
«ԱրմենՏել» ընկերության նոր նախաձեռնությունը նպատակ ունի դարձնել Beeline բջջային կապի ծառայությունն ավելի պարզ եւ հարմարավետ: Այս նախաձեռնությունը թույլ կտա մեր բաժանորդներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց բջջային հեռախոսի հաշվեկշիռը եւ անգամ երկարատեւ դադարից հետո վերականգնել իրենց հաշվի գումարը շարունակելով օգտվել Beeline բջջային կապի բարձրորակ ծառայություններից»,- նշել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Եթե բաժանորդը չի լիցքավորում հաշվեկշիռը ավեի քան 90 օր, բաժանորդի քարտը կասեցվում է եւ առկա դրական մնացորդը զրոյացվում է: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: